• Ինչու՞ է պետք գրանցվել
    Բոլոր գործողությունները PayX-ում անհատականացված են և գրանցումը անհրաժեշտ է օգտատերերին նույնականացնելու համար:
  • Հնարավո՞ր է օգտվել հավելվածից տարբեր սարքերով, բայց նույն մուտքանունով
    Այո, մեկ անգամ գրանցվելով համակարգում Դուք ստանում եք հնարավորություն օգտվել հավելվածից տարբեր սարքերի միջոցով` հեռախոս (smartphone), պլանշետ, համակարգիչ: Յուրաքանչյուր նոր սարքում մուտք գործելու համար մուտքագրեք Ձեր մուտքանունը և գաղտնաբառը:
  • Ինչպես գրանցվել համակարգում
    Գրանցվելու համար որպես մուտքանուն պետք է նշել Ձեր գործող հեռախոսահամարը: Ստեղծեք Ձեր գաղտնաբառը, երկրորդ անգամ մուտքագրեք այն և սեղմեք «Գրանցվել»: Դուք կստանաք մեկանգամյա հաստատման կոդ ` SMS կարճ հաղորդագրության միջոցով: Մուտքագրեք այդ հաստատման կոդը և սկսեք օգտվել հավելվածից:
  • Ինչ անել, եթե չեմ ստացել մեկանգամյա հաստատման կոդը
    Խնդրում ենք ստուգել հեռախոսի կարգաբերումները, ինտերնետային կապի առկայությունը և համոզվել, որ Ձեր նշած հեռախոսահամարը աշխատում է և կապի որևէ խնդիր չկա: PayX-ը կապի համար պատասխանատվություն չի կրում: Կապի որակը ստուգելու համար կարող եք դիմել Ձեր կապի ծառայությունները մատուցող ընկերությանը: Եթե համոզված եք, որ չունեք խնդիր կապի հետ և, այնուամենայնիվ, մեկանգամյա հաստատման կոդը չեք ստացել, ապա ուղարկեք մեզ հարցում:
  • Ինչ անել, եթե չեմ հիշում գաղտնաբառը
    Գաղտնաբառը վերականգնելու համար սեղմեք «Վերականգնել գաղտնաբառը: Դուք կստանաք SMS կարճ հաղորդագրության ժամանակավոր գաղտնաբառով, որը անհրաժեշտ է փոխել` հավելված մուտք գործելուց անմիջապես հետո: Եթե չի հաջողվում վերականգնել Ձեր հասանելիությունը , ապա ուղարկեք մեզ հարցում :
  • Ինչպես է ապահովված իմ անձնական տվյալների անվտանգությունը
    Տվյալների անվտանգությունը ապահովված է Ձեր մուտքանունով և գաղտնաբառով: PayX-ը չի հավաքագրում և չի պահպանում Ձեր քարտերի տվյալները: Քատերի գրանցումը PayX –ում օգտագործելու համար իրականացվում է Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի կողմից` 3D Secure տեխնոլոգիայով:
  • Ինչպես բացառել այլ անձանց կողմից իմ սարքերով վճարումների իրականցումը
    Որպեսզի բացառեք այլ անձանց կողմից Ձեր սարքերով PayX –ի միջոցով գործարքների իրականացումը` պարբերաբար փոխեք PayX հավելվածի Ձեր գաղտնաբառը, սահմանափակեք Ձեր հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի հասանելիությունը այլ անձանց համար: Այլ անձանց մուտքը սահմանափակելու համար, օգտագործեք Ձեր սարքավորման գաղտնաբառի կիրառման կամ մատնահետքի ընթերցման(առկայության դեպքում) հնարավորությունը:
  • Ինչ վճարային համակարգի քարտեր կարելի է կցել PayX-ում։
    PayX հավելվածում կարող են գրանցվել ArCa, Visa, MasterCard վճարային քարտեր : Սակայն որոշ ծառայություններ հասանելի են միայն Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի միջոցով թողարկած քարտերի համար:
  • Հնարավոր է կատարել վճարումներ հեռախոսի խոսելավճարի սպառման դեպքում կամ առանց հեռախոսի քարտի
    Հեռախոսային քարտի առկայությունը էական չէ, եթե օգտատերը արդեն գրանցված է PayX-ում և ունի հասանելիույուն ինտերնետին:
  • Ինչ սահմանափակումներ են գործում
    Վճարումների անվտանգությունը ապահովելու համար PayX –ը սահմանել է յուրաքանչյուր վճարման առավելագույն գումարը, օրական և ամսական ընդհանուր առավելագույն գումարը և գործարքների քանակը: Բացի այդ, առկա է PayX-ի սահմանածներից ավելի խիստ սահմանափակումներ իքնուրույն սահմանելու և կարգաբերելու հնարավորություն:
  • Ինչպես վճարել PayX հավելվածի միջոցով
    Գործարկեք PayX հավելվածը, սեղմեք «QR վճարում» և հեռախոսի խցիկը ուղղեք QR կոդի վրա: PayX հավելվածը կճանաչի PayX QR կոդը և ցույց կտա վճարման մանրամասները: Ստուգեք գումարը և վճարը ստացողին այնուհետև սեղմեք «Վճարել», որից հետո կհայտնվի գործարքի ավարտի մասին հաղորդագրությունը:
  • Որտեղ է հնարավոր կատարել QR վճարում
    PayX հավելվածի միոցով կարելի է կատարել վճարումներ ամենուր, որտեղ առկա է PayX լոգոտիպը` խանութներում, ռեստորաններում, սրճարաններում և այլ առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում առաքիչներին և ինտերնետային կայքերում/առցանց/: Բացի այդ, «QR վճարում» -ի միջոցով կարելի է կատարել կոմունալ և հանրային այլ ծառայությունների վճարումներ և գումարներ փոխանցել:
  • Ինչ անել, եթե QR կոդը չի ընթերցվում
    PayX հավելվածի միջոցով կարելի է վճարել միայն PayX –ում գեներացված QR կոդերով: Ստուգեք հեռախոսի տեսախցիկը, համոզվեք, որ այն մաքուր է, իսկ ընթերցվող QR կոդը` բավարար լուսավորված և ընթեռնելի է:
  • Հնարավոր է գումարներ փոխանցել PayX-ում չգրանցված անձանց
    PayX –ի միջոցով կարելի է գումար փոխանցել PayX հավելվածի կողմից ընդունելի և Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերին` անկախ այդ քարտերը PayX-ում գրանցված լինելուց։ Բացի այդ, փոխանցումներ կարելի է կատարել նաև բանկային հաշիվներին։
  • Հնարավոր է PayX վճարային հավելվածի հնարավորություններից օգտվել Հայաստանի տարածքից դուրս
    Այո, բոլոր ծառայությունները հասանելի են, բացառությամբ QR վճարումներից: QR վճարումները հասանելի են միայն ինտերնետային խանութներում / առցանց։
  • PayX հավելվածից օգտվելիս ինչ միջնորդավճարներ են գանձվում
    PayX հավելվածի միջոցով գնումների համար վճարումներ իրականացնելիս հավելյալ միջնորդավճար չի գանձվում։ Այլ վճարումների համար միջնորդավճարների գանձում կարող են գանձվել` եթե դա սահմանված է ծառայությունը մատուցողի կողմից: Ցանկացած միջնորդավճարի գանձման վերաբերյալ տեղեկությունը ներկայացվում է նախքան վճարման կատարումը։
  • Ինչ անել, եթե գումարը քարտից գանձվել է, սակայն ծառայությունը չի մատուցվել/վճարումը փաստացի չի իրականացվել
    PayX վճարումների հետ կապված ցանկացած խնդրի առկայության դեպքում անհրաժեշտ է լրացնել հարցում-հայտ կամ բողոքարկել գործարքը` քարտը թողարկող բանկում:
  • Ինչպես տեսնել կատարված գործարքնեը
    PayX հավելվածում հասանելի է կատարված գործարքների պատմությունը: Բոլոր գործարքները արտացոլվում են նաև քարտը թողարկող բանկերի կողմից տրամադրվող հաշվի քաղվածքներում: